Կրթությունը հասարակության զարգացման առանցքային բաղադրիչն է, որն ապահովում է անհատների անձնական և մասնագիտական աճը։ Կրթական ծրագրերի արդյունավետ իրականացումը կարևոր է երկրի տնտեսական և սոցիալական բարելավման համար։ 2024թ․-ի պետական բյուջեն ցուցադրում է կրթության ոլորտի նկատմամբ մեծացված ուշադրություն և ներդրումներ, ինչը խոսում է պետության կրթական համակարգի բարելավման հանձնառության մասին։
2024թ․-ի բյուջեի նախագծով նախատեսված էր 14 ծրագիր, հատկացված բյուջեն կազմել է՝ 316,7մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 59,7%։
Նախորդ տարիներին կատարված ծրագրերին ավելացել են հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման, բարելավման և նախադպրոցական կրթության ծրագրերը։ Գրեթե բոլոր տողերով են ավելացել հատկացումները։

Գծապատկերում ներկայացված են 2024թ․–ի կրթության ոլորտի կատարված ծրագրերի տեսակարար կշիռները՝ կրթության ոլորտի բյուջեում։
| 
 Դասիչ Ծրագիր  | 
| Կրթուոթյան ոլորտի ծրագիր | 
| 1146 Հանրակրթության ծրագիր | 
| 1162 Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր | 
| 1189 Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր | 
| 1192 Կրթության որակի ապահովում | 
| 1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր | 
| 1045 Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն | 
| 1236 Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում | 
| 1148 Արտադպրոցական դաստիարակության ծրագիր | 
| 1193 Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում | 
| 1238 Նախադպրոցական կրթություն | 
| 1130 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ | 
| 1183 Ապահով դպրոց | 
| 1227 Կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում | 
| 1215 Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում | 
2024թ․-ին ծրագրային ֆինանսավորման աճի տեմպերով 2023թ․-ի համեմատ առաջին երեք մեծ հատկացումները համապատասխանաբար տրվել են «Կրթության որակի ապահովում» ծրագրին՝ 72.8 % աճով, երկրորդ հորիզոնականում «Գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ» ծրագիրն է՝ 57.8% աճ և երրորդը՝ «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությանը»՝ 38.5% աճով։
Այս տարիների ընթացքում հանրակրթության նկատմամբ բյուջետային ուշադրությունն ակնհայտորեն մեծացել է։ 2024թ․-ին հանրակրթության տեսակարար կշիռը՝ 38.49% է, իսկ բյուջետային ֆինանսավորումը կազմում է՝ 121,9մլրդ դրամ։ 2024թ․-ի ծրագրերի շարքում տեղ գտած հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման, բարելավման ծրագրի տեսակարար կշիռը կազմում է՝ 29.06%, իսկ բյուջեն կազմել է՝ 92մլրդ։
                            
                            
                    
                    
                    
                    