Բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ-ում/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր ՔՀԿ-ների (ԶԼՄ-ների) համար

2024-09-04 15:00

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, իր գործընկերներ՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը (այսուհետ` Ծրագիր)։ Ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, նախատեսվում է տրամադրել ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին։ 
 
Ծրագրի այս փուլում հայտարարվում է  ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար կազմակերպված բյուջետային ուսումնական ծրագիրը հաջողությամբ անցած, Ծրագրի շրջանակներում բյուջեի մոնիթորինգի և վերլուծության նպատակով հայտարարված ենթադրամաշնորհային ծրագրերին դիմած ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին տրամադրվող երկրորդ ենթադրամաշնորհների մեկնարկը՝ բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ-ում/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով։
 
Ենթադրամաշնորհի ընդհանուր նպատակն է՝ Ծրագրի շրջանակներում բյուջեի մոնիթորինգի և վերլուծության մշակելու նպատակով հայտարարված ենթադրամաշնորհային ծրագրերին դիմած ՔՀԿ-ներում և ԶԼՄ-ներում առնվազն մեկ տարով աշխատանքի անցնելու միջոցով մասնագիտական օժանդակության տրամադրում ՔՀԿ-ներին/ԶԼՄ-ներին՝ վերը նշված ենթադրամաշնորհային ծրագրերը իրականացնելու նպատակով։
 
Ընդհանուր նպատակներից է նաև՝ թիրախային ոլորտների բյուջեի վերլուծությունը, մոնիթորինգը և բարելավումը, այդ թվում՝ թիրախային ոլորտների պարզեցված բյուջեների մշակումը, ինչպես նաև այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովումը և հանրային ազդեցության մեծացումը։
 
Թիրախային ոլորտները և ոլորտային ուղղություններն են՝ (1) արդարադատություն, (2) կրթություն, (3) սոցիալական աջակցություն և (4) գյուղատնտեսություն։
 
Ենթադրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է՝ 2024թ. հոկտեմբերի 13-ը, ժամը 18:00-ը:
Ենթադրամաշնորհային հնարավորությանը ամբողջությամբ ծանոթանալու համար, խնդրում ենք ուսումնասիրել ստորև կցված փաստաթղթերը։
 

This site is registered on wpml.org as a development site.