Համաձայն ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության 2025թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2024 թվականի հունվարի 24-ի N 71-Ա որոշման հավելվածի 21-րդ կետի` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2025-2027թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ:
Քննարկումների ժամանակացույցը՝ ստորև.
Երիտասարդություն, արտաքին կապեր– ապրիլի 1-ին՝ ժամը 12։00
Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն– ապրիլի 2-ին՝ ժամը 17:00
Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն-ապրիլի 3-ին՝ ժամը 11։00
Սպորտ-ապրիլի 3-ին՝ ժամը 15։00
Հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն- ապրիլի 4-ին՝ ժամը 14։00
Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները/ ներկայացուցիչները։
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 29-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը, ինչպես նաև զանգահարել Ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 010 599689 (671, 571)։ Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2025-2027թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ 2025թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները խնդրում ենք ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով՝ նախքան քննարկման օրը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում:
Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 5-րդ հարկ):
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ևս բարձրագույն կրթության և գիտության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու կոմիտեի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի հանրային քննարկմանը:
Քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 27-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը: Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։ Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ 010 210 140 (109)։
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2025-2027 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ 2025 թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները խնդրում ենք ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով, մինչև քննարկման օրը։
Քննարկումը տեղի կունենա մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22):
Աղբյուրը՝ https://escs.am/am/news/21302