Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ արդարադատության նախարարության Վ․ Սարգսյան 3/8 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ արդարադատության նախարարության 2025-2027թթ. ՄԺԾԾ նախագծի (ներառյալ՝ 2025թվականի պետական բյուջեի ֆինանսավորման) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ:
Քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին, յուրաքանչյուրն իր իրավասության ներքո գտնվող ոլորտի(ների) մասով քննարկումներ իրականացնելու համար, մինչև ս.թ. ապրիլի 3-ը ներառյալ, [email protected] Էլ. փոստի հասցեով պետք է ներկայացնի մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):