Եկեք ծանոթանանք պետական իշխանությունների և քաղաքացիների միջև համագործակցության գործում ԵՄ անդամ տարբեր երկրների հաջողված փորձի օրինակներին։
Կենտրոնական մակարդակի կառավարության ջանքեր. քաղաքացիների բյուջեներ և աշխատաժողովներ
Բյուջեի օրակարգը քաղաքացիներին մոտեցնելու ուղիներից մեկը Քաղաքացու բյուջեի ստեղծումն է, որն իրենից ներկայացնում է մատչելի լեզվով գրված փաստաթուղթ, որը նախատեսված է հանրային ֆինանսների հիմնական տեղեկատվությունը լայն լսարանին ներկայացնելու համար:
Քաղաքացու բյուջեի հիանալի օրինակ կարելի է գտնել Շվեդիայում, որտեղ կառավարությունը և ֆինանսների նախարարությունը պարբերաբար հրապարակում են «[առաջիկա տարվա] բյուջեն 5 րոպեում» հոդվածը: Սա յուրաքանչյուր տարվա գործադիր բյուջեի հիմնական ասպեկտների առցանց ներկայացումն է, որը ներառում է հիմնական ցուցանիշները և պլանավորված հարկաբյուջետային քաղաքականության և բարեփոխումների նկարագրությունը: Այն նաև հղումներ է տրամադրում որտեղ կարելի է գտնել առաջիկա օրենսդրական գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն և բացատրություններ:
Չեխիայի Հանրապետությունում 2014 թվականից ի վեր Ֆինանսների նախարարության կողմից ամեն տարի թողարկվում է Státnírozpočet v kostce (Պետական բյուջեն մի հայացքով) ամփոփագիրը:9 Այս փաստաթուղթը, որը հասանելի է ինչպես առցանց, այնպես էլ տպագիր տարբերակով, սովորաբար հրապարակվում է հարկաբյուջետային տարվա մարտ ամսին և ամփոփում է ընդունված բյուջեի հիմնական հատկանիշները, ներառյալ բյուջեի ցուցանիշները, դրանց կազմը և զարգացումը (սովորաբար նախորդ 5 տարվա կտրվածքով): Այն նաև որոշակի միջազգային ենթատեքստ է տրամադրում, ներկայացնելով պլանավորված եկամուտներն ու ծախսերը՝ ըստ տարբեր ասպեկտների (ըստ ոլորտների, ըստ դասակարգման և այլն) և ցույց է տալիս բյուջեի հատկացումները, ինչպես նաև մեկնաբանում է մակրոտնտեսական խնդիրները և համատեքստը։
Թեև, համաձայն Միջազգային բյուջետային գործընկերության (ՄԲԳ), Կառավարությունները պետք է մշակեն և հրապարակենև պատշաճ Քաղաքացու բյուջե, քանի որ այն ծառայում է կառավարության պարտավորությունները ինստիտուցիոնալացնելու և իր քաղաքականությունը հանրությանը հասկանալի ձևով ներկայացնելու համար, սակայն գործնականում Քաղաքացու բյուջեները: հաճախ մշակվում են նաև ՔՀԿ-ների կողմից կամ ՔՀԿ-ի և պետական իշխանության փոխադարձ համագործակցությամբ:
Ըստ Միջազգային բյուջետային գործընկերության (ՄԲԳ), կառավարությունները պետք է մշակեն և ներկայացնեն պատշաճ Քաղաքացու բյուջե, քանի որ դրանք ծառայում են ինստիտուցիոնալացնելու կառավարության հանձնառությունը այն է իր քաղաքականությունը հանրությանը հասկանալի ձևով ներկայացնելու համար10, սակայն, գործնականում Քաղաքացու բյուջեները նույնպես հաճախ կազմվում են ՔՀԿ-ների կողմից կամ ՔՀԿ-ի և պետական իշխանության փոխադարձ համագործակցության արդյունքում: Այսպիսի օրինակներից է Լիսաբոնի Հանրային քաղաքականության ինստիտուտ, անկախ վերլուծական կենտրոնը Պորտուգալիայում, որն իրենց ֆինանսների նախարարության հետ համատեղ աշխատել է Քաղաքացու բյուջեի կազմելու համար:
ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից Քաղաքացու բյուջեի տարբերակներ ունեն, օրինակ Ալբանիան և Մոլդովան:
2007թ.-ին Էստոնիայում գործարկվեց արդիական պորտալի տեսքով վեբկայք, որի միջոցով քաղաքացիները կարող են մասնակցել քաղաքականության մշակման ներառական գործընթացին:14 Հարթակը, որի մշակումը համաֆինանսավորվել էր ԵՄ-ի կողմից, գործել է որպես տարբեր մակարդակներում քաղաքացիների և քաղաքականություն մշակողների միջև հաղորդակցման խողովակ՝ քաղաքացիներին և շահագրգիռ խմբերին հնարավորություն ընձեռելով գաղափարներ ներկայացնել, նոր օրենսդրական առաջարկներ նախաձեռնել, ներկայացնել միջնորդագրեր, կամ առցանց մասնակցել հանրային խորհրդակցություններին և լսումներին:
Չեխիայում ընդունվել է կրթական ոլորտի նոր ռազմավարություն, որի մի մասն է կազմում նաև կրթական ոլորտի ֆինանսավորման բարեփոխումը։ Երիտասարդության, կրթության և սպորտի նախարարությունից, որին հանձնարարված էր մշակել ռազմավարությունը, երկու տարի պահանջվոց, որի ընթացքում կրթական ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերի լայն շրջանակ ներգրավվեց: Նախապատրաստական աշխատանքները սկսվեցին են 2018 թվականից, 2019 թվականի հունվարին ոլորտային նախարարը նշանակել է ութ հոգուց բաղկացած փորձագիտական աշխատանքային խումբ, որը ձևակերպել է կրթական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները։ Այս հիմնական թեզերի շուրջ անցկացվեցին հանրային քննարկումներ, կոնֆերանսներ և խորհրդակցություններ:
Բոլորի համար բաց նախապատրաստական աշխատանքներ անցկացվեցին Չեխիայի Հանրապետության բոլոր շրջաններում, որին հազարավոր մարդիկ մասնակցեցին՝ ակադեմիկոսներ, փորձագետներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և հիմնադիրներ, ինչպես նաև ծնողներ և աշակերտներ: Կլոր սեղաններին և կոնֆերանսներին անմիջականորեն մասնակցեց ավելի քան 1000 անձ, իսկ, առցանց կոնֆերանսը ունեցավ ավելի քան 8000 դիտում և 670 մեկնաբանություն:
Տեղական մակարդակ. հարցումներ, խորհրդատվություններ, որոշումների կայացում
Հանրության մասնակցությունը կարող է լինել պաշտոնական կամ ոչ պաշտոնական՝ սկսած մեկանգամյա հանրային խորհրդակցություններից կամ հայտահրավերներից մինչև ընթացիկ և ինստիտուցիոնալ հարաբերություններ, ինչպիսիք են կանոնավոր հանրային հարցումները և մշտական խորհրդատվական մարմինները: Այն կարող է ներառել նաև պոտենցիալ մասնակցային բյուջետավորում (ՄԲ)։ Այս մոտեցումները իրականացնում են ոչ միայն համայնքապետարանների կողմից, սակայն ամենից հաճախ այդ «գործիքներն» ու մեխանիզմները կիրառվում են տեղական կամ մարզային մակարդակում։
1998 թվականին Լեհաստանում, Զվոլեն փոքր քաղաքը ներկայացրել է կապիտալ ներդրումային բազմամյա պլան, որը մշակվել էր մասնակցային և խորհրդակցական եղանակով: Քաղաքապետի նախաձեռնությամբ քաղաքացիներին բաժանվեցին կապիտալ ներդրումների քարտեր՝ նրանց առաջարկելով ներկայացնել ըստ իրենց զարգացման առաջնահերթությունները։ Քաղաքապետարանը հրապարակեց այդ գործընթացի կանոնները սահմանեց իրականացման մանրամասն ժամանակացույց և առաջարկվող նախագծերի առաջնահերթությունների և դասակարգման մեթոդ: Սահմանվեցին երեք չափանիշներ՝ քաղաքի տնտեսության բարելավում, աշխատատեղերի ստեղծում և քաղաքային եկամուտների ավելացում։ Քաղաքապետարանը գործընթացը վերահսկելու և որոշումները քննարկելու նպատակով իրականացման հանձնաժողով ստեղծեց: Ռեսուրսների ակնկալիքների իրատեսականությունը ապահովելու նպատակով Իրականացնող հանձնաժողովը սերտորեն համագործակցում էր քաղաքի գանձապետարանի հետ։ Կարևորվեցին և վերանայվեցին նաև առկա ծրագրերը: Բյուջեի վերջնական նախագիծը հաստատվել է իրականացման հանձնաժողովի, քաղաքային խորհրդի, ավագանու կողմից։