Իմացե՛ք Ձեր բյուջեն. բյուջեի կառուցվածքը

2023-12-18 21:12

Տարածված պրակտիկա է, երբ երկրում ընդունվում են մեկից ավելի հանրային բյուջեներ ոչ միայն ուղղահայաց (քանի որ ժողովրդավարական երկրները հաճախ հետևում են ապակենտրոնացված իշխանության մոդելին, և այդպիսով, տեղական ինքնակառավարման մարմիններին տրվում է ֆիսկալ ինքնավարության որոշակի աստիճան), այլև հորիզոնական հարթությունում (առողջապահության և/կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամների բյուջեներ, արտաբյուջետային հիմնադրամների և կազմակերպությունների բյուջեներ):

Միևնույն ժամանակ, հատկապես (բայց ոչ բացառապես) տարածքային ինքնակառավարման քաղաքականության մի շարք ոլորտներ գտնվում են կառավարման տարբեր մակարդակների իրավասության ներքո:

Ավելին, այս բյուջեների միջև սովորաբար տեղի են ունենում դրամական տարբեր հոսքեր որպես տրանսֆերտներ, սուբսիդիաներ և նույնիսկ վարկեր ու հետվճարումներ:

Մեկից ավելի պետական (հանրային) բյուջեների համակարգի և նույն պետության մի քանի պետական մարմինների և կառավարման մարմինների միջև լիազորությունների և պարտականությունների բաշխումը կարող է հանգեցնել անորոշության։ Այսպիսով, յուրաքանչյուր ոք, որը հետաքրքրված է ճշգրիտ և իմաստալից բյուջետային աշխատանքով, առաջին քայլով պետք է ծանոթանա երկրի բյուջետային լանդշաֆտին (այսինքն՝ ինչպիսի՞ն է բյուջետային համակարգը, ինչպիսի՞ բյուջեներ կան և ինչպիսի՞ն են դրանց միջև ընդհանուր փոխազդեցությունն ու հարաբերությունները) և թիրախային ոլորտի բյուջեին։

Որպես կանոն, այս կամ այն պետական մարմնին հատկացված բյուջեում ներառված են նաև այն կազմակերպությունները, մարմինները, որոնք իրենց գործունեության բնույթով կապված են վերը մարմնի հետ։ Այդպիսիք կարող են լինել օրինակ՝ պետության մասնակցությամբ ստեղծված հիմնադրամները։ Բյուջեն կամ դրա բաղադրիչներն ուսումնասիրելու համար նախ պետք է ունենալ հասանելիություն այդ փաստաթղթին։ Դրանք, որպես կանոն, հասանելի են Ֆինանսների նախարարության (ՖՆ) կայքում։ Միևնույն ժամանակ, դրանք սովորաբար վերաբերում են «մակրո» տվյալներին, ներառում են՝ եկամուտների, ծախսերի հետ կապված ընդհանուր գումարների մասին ամփոփ տեղեկատվություն կամ այլ ցուցանիշներ։ Եթե Դուք փնտրում եք ավելի կոնկրետ կամ մանրամասն տեղեկատվություն, օրինակ՝ կոնկրետ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեն, ապա, ամենայն հավանականությամբ, այս տեղեկատվությունը կգտնեք համապատասխան մարմնի կայքէջում: Եթե տեղեկատվությունը հասանելի չէ կամ բավարար չափով համապարփակ չէ, ապա կարող եք դրանք ստանալ հարցման միջոցով, ղեկավարվելով
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներով։

Պետք է հիշել, որ թիրախային ոլորտի բյուջեի ուսումնասիրության և/կամ վերլուծության առարկան կարող է յուրաքանչյուր անգամ տարբեր լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, թե կոնկրետ ինչ նպատակ եք հետապնդում բյուջեի վերլուծությամբ։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում մասամբ հասկանալ բյուջեի կառուցվածքն ու բովանդակությունը:

Տեղեկությունը՝ «Բյուջետային գործընթացներին մասնակցության ուղեցույց ՔՀԿ-ների համար» ուսումնասիրություն, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ, Չեխիա

This site is registered on wpml.org as a development site.