Բյուջետային ոլորտում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը խթանելու նպատակով իրականացվող շարունակական շահերի պաշտպանության գործընթացի, ինչպես նաև միջազգային հանրության կողմից ներկայացվող առաջարկների համատեքստում Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) ստանձնել է ուժեղացնել հարկաբյուջետային թափանցիկությունը և մեծացնել քաղաքացիների մասնակցությունը իր բյուջետային գործընթացում։ Պետական բյուջեի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը այս գործընթացում էական նախապայմանն է, սակայն երկարաժամկետ հեռանկարում այն ընդամենը առաջին քայլն է: Բյուջեի և հարկաբյուջետային թափանցիկության օրակարգի խթանումը բավականին նոր գործընթաց է երկրում և, հետևաբար, մարտահրավեր է ինչպես պետական մարմինների, այնպես էլ լայն հասարակության, ներառյալ՝ ոչ առևտրային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների համար:
Ընդհանուր առմամբ, հարկաբյուջետային քաղաքականության մեջ ներգրավվելու երկու եղանակ կա.
- Հրավիրված մասնակցություն, երբ պետական մարմինները հրավիրում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ունենալ մասնակցություն։
- Պահանջված մասնակցություն, երբ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն են նախաձեռնում մասնակցություն և դիմում պետական մարմիններին։
Այս հրապարակման շրջանակներում մեր ուշադրության կենտրոնում է վերջինը, մասնավորապես՝ ներկայացվելու է ԵՄ-ի և հատկապես Չեխիայի փորձը այն մասին, թե ինչպես կարող է քաղաքացիական հասարակությունը մասնակցել հարկաբյուջետային քաղաքականության քննարկումներին և բանավեճերին