«Հարկաբյուջետային թափանցիկություն և բյուջեի հետ կապված հանրային հաղորդակցության պրակտիկան Չեխիայում. օրինակներ արդարադատության, կրթության, սոցիալական ապահովության և գյուղատնտեսության ոլորտներից» ուսումնասիրությունը իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) ղեկավարությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի (Ծրագիր) հովանու ներքո: Ծրագիրն իրականացվում է Պրահայում (Չեխիա) գործող «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի հետ համատեղ, որի հանձնարարությամբ պատրաստվել է այս ուսումնասիրությունը:
Սույն ուսումնասիրությունը նպատակն է վերանայել Չեխիայի Հանրապետությունում հարկաբյուջետային և բյուջետային թափանցիկության վիճակը և վերլուծել Չեխիայի Հանրապետության պետական կառավարման համապատասխան հաստատությունների և գործակալությունների հաղորդակցման պրակտիկան ընտրված ոլորտներում՝ կապված իրենց բյուջետային գործունեության հետ: Այս ուսումնասիրության մեջ հաշվի է առնված այն հեռանկարը, որ հարկաբյուջետային քաղաքականության մշակման թափանցիկությունը զարգացնում և ընդլայնում է քաղաքացիական հասարակության հնարավորությունները՝ ավելի ակտիվ կերպով մասնակցելու քաղաքականությունների ձևավորմանը և այդպիսով ամրապնդում հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունները: Հարկաբյուջետային հարցերում թափանցիկությունն առայժմ ընդամենը նախապայման է, որին պետք է հետևեն տարբեր շահագրգիռ կողմեր նպատակ ունենալով առավելագույնի հասցնելու իրենց ներուժը հանրային միջոցների ավելի արդյունավետ և արդար օգտագործման լծակ դարձնելու համար: