Կրթական ոլորտի խնդիրները՝ ներսից․ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն ամփոփեց «Կրթության ծախսեր/քննադատական մտածողության որակ» 6-ամսյա ծրագիրը

2025-05-19 14:16

Մայիսի 14-ին «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն անցկացրել է «Կրթության ծախսեր / Քննադատական մտածողության որակ» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Այն կյանքի է կոչվել «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի  շրջանակներում , որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար։

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Յոսիպ Յուրիչը: Նա կարևորեց քաղաքացիական հասարակության մասնակցությունը բյուջետային գործընթացում, խոսեց բյուջետային ծախսերի վերլուծության, արդյունքների գնահատման և բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունից։ 

Ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ներկայացման ընթացքում քննարկվեցին հանրակրթության ոլորտի հիմնական խնդիրները: «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի աշխատանքի շնորհիվ ուսումնասիրվել են հանրակրթության ծախսերը, ատեստավորման արդյունքները, դասագրքերի որակը և այլ կրթական խնդիրներ: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի և «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ներկայացուցիչ Անահիտ Մարդոյանը՝ արդյունավետ համարելով այս համագործակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

This site is registered on wpml.org as a development site.