Հետաքրքրվա՞ծ ես բյուջետային գործընթացով և ցանկանում ես դառնալ բյուջետային փորձագետ։ Շտապիր մասնակցել «Բյուջեներ քաղաքացիների համար» (Budgets for citizens) ծրագրի շրջանակներում իրականացվող երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցման ուղղված ուսումնական ծրագրին։
Ո՞վ կարող է դիմել.
- Ֆինանսների ֆակուլտետի ուսանողներ
- Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ
- Կառավարման ֆակուլտետի ուսանողներ
- Հարակից մասնագիտությունների ուսանողներ
Ի՞նչ կստանաս․
- Խորացված գիտելիքներ բյուջետային գործընթացների մասին
- Գործնական հմտություններ պետական ֆինանսների վերլուծության ոլորտում
- Աշխատանք՝ 12 ամսով աշխատանքային պայմանագրերի հիման վրա՝ բյուջեի վերլուծության և շահերի պաշտպանության ծրագրերում։
Ծրագրի մանրամասները․
- Մեկնարկը՝ 2024թ․ դեկտեմբեր
- Տևողությունը՝ 4-5 ամիս
- Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է
Ուսումնական ծրագիրը իրականացվելու է հետևյալ երեք փուլերով.
ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ։ Այս փուլի շրջանակներում երիտասարդ մասնագետները կանցնեն առցանց դասընթացներ, որոնք բաղկացած են լինելու հետևյալ 4 մոդուլներից.
- Պետական բյուջեներ, բյուջեի վերլուծություն և մոնիթորինգ։
- Շահերի պաշտպանության իրականացում։
- Կարիքների վրա հիմնված հարակից կարողություններ։
- Չեխիայի նմանատիպ/համանման փորձ:
Ուսուցումը կիրականացվի Բյուջետային գիտելիքի ուսուցման հարթակի (e-learning) տեսադասերի և ինտերակտիվ նյութերի միջոցով, որոնք մշակվել են Ծրագրի փորձագետների կողմից։ Յուրաքանչյուր թեմայի ավարտին մասնակիցները պետք է լրացնեն գիտելիքների ստուգման հարցաշարերը։
ԽՈՐԱՑՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ։ Առցանց փուլում լավագույն արդյունքներ գրանցած 15 ուսանողներ կմասնակցեն 12-օրյա դասընթացին, որի ընթացքում կունկնդրեն դասախոսություններ (վարպետության դասեր) պետական բյուջեի, բյուջեի վերլուծության, մասնակցության մոնիթորինգի և իրականացման ու շահերի պաշտպանության թեմաներով, ինչպես նաև կկատարեն խմբային և անհատական վերլուծական աշխատանքներ։ Այս փուլի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի նաև այցելել համապատասխան պատկան մարմիններ (օրինակ՝ ՀՀ կառավարություն, Ֆինանսների նախարարություն, Ազգային ժողով և այլն), ոլորտի մասնավոր, միջազգային և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և ծանոթանալ ոլորտում իրականացվող գործնական աշխատանքներին։
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ։ Այս փուլի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պետք է անցկացնի հանրային իրազեկման սեմինար առնվազն մեկ թեմայով՝ երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու, բյուջեի վերլուծության և մոնիթորինգի վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու, ինչպես նաև պետական բյուջեների ոլորտում մասնակցություն և շահերի պաշտպանություն ապահովելու նպատակով։
Բոլոր 3 փուլերի ավարտին լավագույն արդյունքները գրանցած 6 երիտասարդ մասնագետները մրցութային հիմունքներով հնարավորություն կստանան 12 ամսով աշխատանքային պայմանագրերի հիման վրա, որպես երիտասարդ մասնագետներ, աշխատել ՔՀԿ-ների բյուջեի վերլուծության և շահերի պաշտպանության ծրագրերում՝ այդ ՔՀԿ-ներին մրցութային հիմունքերով տրամադրվելիք ենթադրամաշնորհների շրջանակներում:
Այն երիտասարդները, որոնք ցանկանում են մասնակցել ուսումնական ծրագրին, պետք է լրացնեն դիմում-հայտը մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ.
Երիտասարդ մասնագետները հետաքրքված են գործունեություն ծավալալել Ծրագրի թիրախային ոլորտներից առնվազն մեկում (1):
Երիտասարդ մասնագետները պետք է ունենան քիչ կամ միջին մակարդակի կարողությունների զարգացման փորձառություն ծրագրի թեմատիկ ոլորտներում:
Բարձր մրցակցության պարագայում առավելություն կտրվի այն հայտատուներին, որոնք նախկինում չեն մասնակցել նմանատիպ ուսումնական ծրագրի: (1)
Ծրագրի թիրախային ոլորտների ցանկը ներառում է՝ արդարադատությունը, կրթությունը, սոցիալական աջակցությունը և գյուղատնտեսությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 54-01-99 կամ այցելել www.budgets.am բյուջետային գիտելիքի փոխանակման հարթակ:
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:
Սույն փաստաթուղթը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ: Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է միայն Իրավաբանների հայկական ասոցիացիան և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության պաշտոնական տեսակետը: