Ծրագրային ծախսերի վերլուծություն

2024-10-23 13:30

Ծրագրային բյուջետավորումը ապահովում է փոխկապակցվածությունը բյուջետային ծախսերի և քաղաքականության նպատակների շուրջ ձևավորված ծրագրերի արդյունքների միջև:

Ծրագրային բյուջետավորման թիրախում այն նպատակները և արդյունքներն են, որոնց իրականացմանը պետք է հետամուտ լինել առանձին ոլորտներում: Այսինքն՝ ծրագրային բյուջեն փոխկապակցում է բյուջետային ծախսերը քաղաքականության նպատակների և արդյունքների հետ:

Ծրագրային բյուջետավորումը հնարավորություն է տալիս քաղաքականությունների նպատակները կապել ֆինանսական ռեսուրսների հետ, վերահսկել ֆինանսական ռեսուրսների ծախսման արդյունքում ձեռք բերվող արդյունքները։

Ծրագրային դասակարգմամբ պետական բյուջեն ներկայացվում է ըստ քաղաքականությունների նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի:

Բյուջետային ծրագիրը որևէ կոնկրետ նպատակի իրագործմանն ուղղված պետության միջամտությունների/միջոցառումների տրամաբանական ամբողջությունն է:

Յուրաքանչյուր ծրագրի տրամաբանական շրջանակի կարևոր բաղկացուցիչները հիմնական արդյունքային չափորոշիչներն են: Դրանք նաև ծրագրի մշտադիտարկման և գնահատման կարևորագույն գործիքներն են։

Արդյունքային չափորոշիչները երկմակարդակ են. դրանք սահմանվում են թե՛ ծրագրի, և թե՛ միջոցառումների մակարդակում:

Բյուջետային ծրագրի մակարդակում սահմանվում են վերջնական արդյունքի չափորոշիչները: Դրանք ծրագրերի նպատակների չափման, կատարողականի և արդյունավետության գնահատման հիմնական գործիքներն են, հնարավորություն են տալիս հետևել, թե արդյոք իրագործվում է ծրագրի նպատակը և որքանով է այն իրագործվում:

Բյուջետային միջոցառման մակարդակում սահմանվում են ուղղակի արդյունքի չափորոշիչները: Վերջիններս անմիջականորեն նկարագրում են միջոցառումը և գնահատում դրա իրականացումը: Ուղղակի արդյունքի չափորոշիչները կարող են արտահայտել իրականացվող միջոցառման քանակը, որակը, ժամկետը, վայրը, ծածկույթը և այլն:

Բյուջետային ծրագրերը վերլուծելիս, պետք է կենտրոնանալ ինչպես ծախսվող ֆինանսական ռեսուրսների և դրանց արդյունավետության վրա, այնպես էլ քննարկել ծրագրի նպատակի և թիրախավորված վերջնական արդյունքների ձեռք բերման մակարդակները:

Ծրագրերի միջոցառումները վերլուծելիս պետք է կարևորել և քննարկել հատկացվող ֆինանսավորման ծավալների և ուղղակի արդյունքի ցուցանիշների կապը, դրանց ձեռքբերման մակարդակները, միավոր արդյունքի վրա կատարվող ծախսերը և դրանց փոփոխությունները, շահառուներին մատուցվող ծառայությունների ծավալը և դրա փոփոխությունները և այլն։

Ծրագրային բյուջեի վերլուծության համար կարևոր են հետևյալ հիմնական ուղղությունները՝

This site is registered on wpml.org as a development site.