Ծրագրի այս փուլում հայտարարվում է ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար կազմակերպված բյուջետային ուսումնական ծրագիրը հաջողությամբ անցած ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին տրամադրվող առաջին ենթադրամաշնորհների մեկնարկը՝ բյուջեների մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու, ինչպես նաև թիրախային ոլորտների պարզեցված բյուջեներ մշակելու նպատակով։
Ենթադրամաշնորհի ընդհանուր նպատակն է՝ Ծրագրի թիրախ ոլորտներում բյուջեների վերլուծություն և մոնիթորինգի իրականացում, ներառյալ՝ թիրախային ոլորտների պարզեցված բյուջեների մշակում։
Ընդհանուր նպատակներից է նաև՝ թիրախային ոլորտների բյուջեի վերլուծությունը, մոնիթորինգը և բարելավումը, և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովումը և հանրային ազդեցության մեծացումը։
Թիրախային ոլորտները և ոլորտային ուղղություններն են՝ (1) արդարադատություն, (2) կրթություն, (3) սոցիալական աջակցություն և (4) գյուղատնտեսություն։
- Թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու նպատակով ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր ՔՀԿ-ների (ԶԼՄ-ների) համար – հայտարարություն
 - Ենթադրամաշնորհային ծրագրի հայտ
 - Ծրագրի տրամաբանական կառուցվածք․ Հավելված 1
 - Ծրագրի բյուջե․ Հավելված 2
 - Իրավաբանների հայկական ասոցիացիայի Դրամաշնորհների տրամադրման քաղաքականություն
 
                            
                            
                    
                    
                    
                    