Հարկաբյուջետային քաղաքականություն․ մասնակցային բյուջետավորում

2024-03-27 14:29

Մասնակցային բյուջետավորումը (ՄԲ) ներկայացնում է բյուջետավորման ուղղակի ժողովրդավարական մոտեցում: Այն քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կառավարության գործունեությանը, քննարկել, բանավիճել և ազդել հանրային ռեսուրսների բաշխման վրա:

ՄԲ-ն ի սկզբանե 90-ականների վերջին ներդրվել և կիրառվել է Բրազիլիայում, սակայն այսօր այն շատ տարածված մասնակցային մեթոդ է դարձել նաև Եվրոպայում: ՄԲ-ն Եվրոպայում սկսել են կիրառել ելնելով ժողովրդավարական մասնակցության վերականգնման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, հանրային ծառայությունների արդիականացման և կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունից: Գրեթե քառորդ դարի ընթացքում, ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր ՄԲ կիրառելու որոշ փորձեր է կատարել՝ հաճախ տեղական մակարդակում: ՄԲ մոտեցումների ամենատարածված ձևը «գաղափարների մրցույթն է»։

Ծանոթացեք գործնական օրինակների և դեպքերի ուսումնասիրությունների ցանկին, որը սակայն ԵՄ անդամ երկրների մասնակցային բյուջետային քաղաքականության մշակման օրինակների ոչ ամբողջական ցանկն է։

Հասարակության մասնակցությունը բյուջետային հարցերում, կարող է կազմակերպվել տարբեր ձևերով, և այդ երևույթը միանշանակ ավելի լայն է, քան ՄԲ-ը Լատինական Ամերիկայում։

Գերմանիայում տեղական իշխանությունների համար ՄԲ-ներ ստեղծելու հիմնական դրդապատճառը եղել է «հաճախորդներին հարմար» արդիականացված և արձագանքող համայնքապետարանների ստեղծումը և պետական պարտքի կրճատումը։ Մինչ օրս Գերմանիայում ՄԲ-ը ավելի շատ վերաբերում է ծառայությունների հավաքական վարկանիշին և պետական միջոցների տնտեսական կառավարմանը, քան ներդրումներին: ԳԲ-ի գործընթացը խորհրդատվական է, և քաղաքացիները հաճախ առաջարկություններ են անում համայնքի ընդհանուր բյուջեի վերաբերյալ: «Գերմանական մասնակցային բյուջեները սովորաբար վերաբերում են ոչ միայն ծախսերին, այլև ծախսերի խնայողության միջոցառումներին»։

This site is registered on wpml.org as a development site.