2023 թվականին պլանավորվող բյուջետային ծախսերում ամենամեծը սոցիալական պաշտպանության ծրագրերի բյուջեն է՝ կազմելով պետական բյուջեի ընդամենը ծախսերի 25.2 տոկոսը կամ 653.8 մլրդ դրամ։ Նախորդ տարվա փաստացի ցուցանիշների նկատմամբ սոցիալական պաշտպանության ծրագրերին ուղղվող ֆինանսավորման մակարդակն աճել է 6.6 տոկոսով կամ 40.2 մլրդ դրամով։ Վերջինիս մոտ 77 տոկոսը պայմանավորված է հետևյալ ծրագրերին ուղղվող ռեսուրսների ծավալների աճով․
«Ժողովրդագրական վիճակի բարելավում»,
-
-
-
- «Կենսաթոշակային ապահովություն»,
- «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն,
- «Բնակարանային ապահովում»։
-
-
Նշենք, որ «Կենսաթոշակային ապահովություն» ծրագիրը շարունակում է մնալ ոլորտի խոշոր ծրագիրը, որի ֆինանսավորուման համար 2023 թվականի բյուջեով պլանավորվել է հատկացնել 422.3 մլրդ դրամ կամ սոցիալական պաշտպանության ծրագրերի բյուջեի 64.6 տոկոսը։
Հարկ է նշել, որ սեպտեմբերի դրությամբ սոցիալական պաշտպանության ծրագրերի տարեկան ճշգրտված բյուջեն աճել է 2.7 մլրդ դրամով և կազմել 656.5 մլրդ դրամ։
Երրորդ եռամսյակի դրությամբ սոցիալական պաշտպանության ծրագրերի փաստացի ֆինանսավորումը կազմել է 114․8 մլրդ դրամ կամ տարեկան ճշգրտված բյուջեի 77.3 տոկոսը։