«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկում է քաղաքացիների համար նախատեսված պարզեցված բյուջետային ուսուցումը, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների կարողությունները բյուջետային գործընթացներում և խթանել նրանց մասնակցությունը այդ գործընթացներին։
Ուսուցմանը կարող են մասնակցել բոլոր այն քաղաքացիները, ովքեր հետաքրքրված են ՀՀ-ում բյուջետային գործընթացով և ցանկանում են ավելի լավ հասկանալ պետական բյուջեի ձևավորման, բաշխման և վերահսկման սկզբունքները, ինչպես նաև այդ գործընթացում շահերի պաշտպանության իրականացումը։
Ուսուցումն իրականացվելու է առցանց ձևաչափով՝ e-learning հարթակի միջոցով։ Մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել վեբինարների, տեքստային և թեստային ձևաչափով դասեր և դրանց միջոցով ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ։
Ուսուցման ծրագիրը ներառում է չորս թեմա՝
- երկու թեմա՝ բյուջետային գործընթացի վերաբերյալ,
- երկու թեմա՝ շահերի պաշտպանության վերաբերյալ
Ուսուցումն անվճար է, և մասնակցել կարող են բոլոր ցանկացող քաղաքացիները։
Ցանկացողները կարող ենք գրանցվել այստեղ։
Ուսուցման ավարտին քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ առցանց հավաստագրեր։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ:
 
                             
                             
                     
                     
                    