2025 թվականի կրթության ոլորտի պարզեցված բյուջեն վերլուծական և համեմատական ուսումնասիրություն է, որի նպատակն է հանրային հատվածին փոխանցել տեղեկատվությունը պարզ և հասկանալի՝ տեղեկացնելով ոլորտային փոփոխությունները։
Վերլուծության հիմնական աղբյուրներ են հանդիսացել ՀՀ կառավարության 2025 թվականի բյուջետային ուղերձ-բացատարագիրը, 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները և այլ փաստաթղթեր։ Վերլուծության հիմքում ընկած են «Հանրակրթություն» և «Կրթության որակի ապահովում» ծրագրերով 2025 թվականին նախատեսված բյուջետային հատկացումները, միջոցառումները և արդյունքային ցուցանիշները։ 2025 թվականին նախորդող տարիների տվյալները փաստացի են։
Սույն հրապարակումը մշակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կրթության ծախսեր/քննադատական մտածողության որակ» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: