Կրթության 2024 թվականի պարզեցված բյուջեն վերլուծական հրապարակում է՝ ուղղված հանրության լայն շրջանակի։ Այն նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության և հանրային հատվածի արդյունավետ երկխոսության և տեղեկացված քննարկումների համար։
Տեղեկատվության հիմնական աղբյուրը պետական բյուջեի մասին ՀՀ օրենքներն են և պետական բյուջեի կատարման հաշվետվությունները, պաշտոնական այլ փաստաթղթեր և տվյալներ։ Պետական բյուջեին վերաբերող 2024 թվականի համար բերվող տվյալները ծրագրային են, 2023-ի և նախորդող բոլոր տարիների տվյալները փաստացի են։ Փաստաթղթում կրթության ոլորտի ծախսերը նույնականացվում են կրթության և գիտության ոլորտում իրականացվող բյուջետային ծրագրերի ծախսերի հանրագումարի հետ։