Բաղադրիչի մասին

2024-09-05 11:35

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ենթադրամաշնորհների տրամադրման բաղադրիչն իրենից ներկայացնում է բյուջեի մոնիթորինգ և վերլուծության, բյուջետային գործընթացում թիրախային ուղղություններով շահերի պաշտպանության քարոզարշավ իրականացման, ինչպես նաև բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով բյուջետային գործընթացում ներգրավվելու նպատակով դրամաշնորհների տրամադրում։ Դրամաշնորհները տրամադրվելու են ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հմտությունների զարգացմանն ուղղված ուսումնական ծրագրի մասնակից ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին՝ մրցութային հիմունքներով։ Նախատեսվում է տրամադրել 44 ենթադրամաշնորհ՝ 12 ենթադրամաշնորհ՝ բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու, 20 ենթադրամաշնորհ՝ շահերի պաշտպանության քարոզարշավ իրականացնելու և ևս 12 ենթադրամաշնորհ՝ երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ-ում/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով։

Առավել մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր տեսակի ենթադրամաշնորհների վերաբերյալ 

  • Բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու նպատակով տրամադրվող դրամաշնորհային ծրագրեր բաղադրիչի այս տեսակի դրամաշնորհների հիմնական նպատակն է կատարել թիրախային ոլորտների բյուջեների վերլուծություն, մոնիթորինգ և բարելավում՝ ներառյալ պարզեցված բյուջեների մշակում, ինչպես նաև այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովում ու ազդեցության մեծացում: Դրանց իրականացման նպատակով նախատեսվում է տրամադրել մինչև 12 դրամաշնորհ՝ երկու փուլով, որոնցին յուրաքանչյուրում տրամադրվելու է մինչև 6 դրամաշնորհ (4-ը բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու և 2-ը՝ պարզեցված բյուջեներ մշակելու նպատակով)։ Յուրաքանչյուր դրամաշնորհի տևողությունը 6 ամիս է։
  • Բյուջետային գործընթացում թիրախային ուղղություններով շահերի պաշտպանության քարոզարշավ իրականացնելու նպատակով տրամադրվող դրամաշնորհային ծրագրեր այս դրամաշնորհի հիմնական նպատակն է իրականացնել շահերի պաշտպանություն՝ կատարելով ուսումնասիրություն որոշակի շահառու խմբերի հատուկ կարիքների վերաբերյալ և հասկանալու նրանց հնարավոր ազդեցությունը բյուջետային գործընթացում։ Այս դրամաշնորհը ևս իրականացվելու է երկու փուլերով՝ տրամադրելով մինչև 20 դրամաշնորհ` յուրաքանչյուր փուլում մինչև 10 դրամաշնորհ (առնվազն 5-ը՝ ոչ առևտրային կարգավիճակ ունեցող կամ շահույթ չհետապնդող ԶԼՄ-ներին, կամ ՔՀԿ-ներից և ԶԼՄ-ներից բաղկացած կոնսորցիումներին): Յուրաքաչյուր դրամաշնորհի տևողությունը՝ 6 ամիս։
  • Բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ-ում/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով տրամադրվող դրամաշնորհային ծրագրերդրամաշնորհի վերջին՝ երրորդ տեսակի նպատակն է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետների բյուջետային գիտելիքների փոխանցման ուղղված ուսումնական ծրագրի մասնակից երիտասարդներին ընձեռել հնարավորություն առնվազն մեկ տարով աշխատանքի անցնել ենթադրամաշնորհային ծրագրերին դիմած ՔՀԿ-ներում և ԶԼՄ-ներում՝ բյուջեի մոնիթորինգի և վերլուծության մշակման, ինչպես նաև շահերի պաշտպանություն իրականացնելու նպատակով։ Այս պարագայում տրամադրվելու է 12 դրամաշնորհ՝ կրկին երկու փուլերով, որոնցից յուրաքանչյուրում տրամադրվելու է 6 դրամաշնորհ՝ յուրաքանչյուր դրամաշնորհը մեկ տարի տևողությամբ։

This site is registered on wpml.org as a development site.