Պետական բյուջեն Չեխիայում

2024-05-10 13:52

Պետական բյուջեն կենտրոնացված ֆինանսական միջոցների ֆոնդ է և ներկայացնում է տվյալ օրացուցային տարվա պետական եկամուտների և ծախսերի հաշվեկշիռը: Պետական բյուջեի առանձին եկամուտներն ու ծախսերը հետագայում բաժանվում են առանձին գերատեսչությունների, որոնք արտացոլում են առանձին կենտրոնական կառավարման մարմինների իրավասությունների և պատասխանատվության ոլորտները:

Պետական բյուջեն բաժանված է 48 գերատեսչությունների միջև (ամբողջական ցանկն այստեղ)․

  • 14 նախարարություններ,
  • 31 կենտրոնական կառավարման այլ մարմինների գերատեսչություններ
  • 3 գործառնական գերատեսչություններ (պետական պարտք, պետական ֆինանսական ակտիվների և պետական գանձարանի)։

Կենտրոնական կառավարման մարմինները, որոնք ունեն իրենց բյուջեի գերատեսչություններ, կոչվում են գերատեսչությունների կառավարիչներ (գործառնական գերատեսչություններ դեպքում պետական կառավարչական մարմինը ՖՆ-ն է), և պատասխանատու են պետության կազմակերպական ստորաբաժանումներին և պետական ներդրումային կազմակերպություններին իրենց իրավասության շրջանակներում բյուջետային հատկացումների համար:

Պետական բյուջեն օրենքի տեսք է ստանում։ Բյուջետային գործընթացը սկսվում է առանձին նախարարությունների և պետական մարմինների կողմից բյուջետային առաջարկի պատրաստմամբ, որն այնուհետև համախմբվում է ֆինանսների նախարարության կողմից: ՖՆ-ն գերատեսչությունների կառավարիչներին տեղեկացնում է բյուջեի նախնական հատկացման և այլ պարտադիր թվային տվյալների (բյուջետային ցուցանիշների) մասին մինչև հունիսի վերջ: Գերատեսչությունների կառավարիչները նմանապես տեղեկացնում են իրենց գործունեության շրջանակի բյուջետային կազմակերպություններին (պետական կազմակերպական միավորներ, հիմնադրամներ, ներդրումային կազմակերպություններ), որից հետո, իրենց համապատասխան գերատեսչութան բյուջեն ներկայացնում են ՖՆ մինչև հուլիսի վերջ:

Կառավարությունը վերանայում է առաջարկվող բյուջեն կողմից և այնուհետև ներկայացվում Խորհրդարանի ստորին պալատին: Պետբյուջեի մասին օրինագիծը Խորհրդարանի ստորին պալատին ներկայացվելուց հետո Պալատի նախագահը հանձնարարում է այն քննարկել բյուջետային հանձնաժողովում։ Դրան հաջորդում է լիագումար նիստում առաջին ընթերցումը։ Խորհրդարանը, նախքան օրենքն ընդունելը, մանրակրկիտ ուսումնասիրում և քննարկում է բյուջեն՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ առաջարկելով:

Առաջին ընթերցում։ Ընդհանուր քննարկման ժամանակ Պատգամավորների պալատը քննարկում է պետբյուջեի մասին օրինագծի հիմնական տվյալները, որոնք են՝ եկամուտների և ծախսերի ծավալը, հաշվեկշիռը, հաշվեկշռի հաշվարկման կարգը և ընդհանուր կապը վերին մակարդակի տարածքային մարմինների. ինքնակառավարման միավորների ու համայնքապետարանների բյուջեների հետ, ինչպես նաև գործադիր մարմինների լիազորությունների աստիճանը։ Պատգամավորների պալատը կա՛մ հաստատում է պետբյուջեի առաջարկվող պարամետրերը, կա՛մ փոփոխություններ է առաջարկում։ Նոր առաջարկը պետք է ներկայացվի 20-30 օրվա ընթացքում: Հաստատմանը զուգահեռ Պատգամավորների պալատը նշանակում է հանձնաժողովներ, որոնք պետք է մանդատային գերատեսչությունները քննարկելու համար: Հանձնաժողովները որոշումներ են ընդունում կամ իրենց հանձնարարված բյուջեի յուրաքանչյուր գերատեսչության առնչությամբ առարկությունների վերաբերյալ հաշվետվություններ/զեկույցներ պատրաստում։ Եթե հանձնաժողովը որևէ փոփոխություն է առաջարկում, ապա դրա վերաբերյալ պահանջվում է ստանալ համապատասխան գերատեսչության կառավարչի կարծիքը: Վերջիններս իրենց տեսակետները որոշակի ժամանակահատվածում ներկայացնում են բյուջետային հանձնաժողովին։ Հանձնաժողովում պետական բյուջեի մասին օրինագծի մանդատային գերատեսչությունների քննարկման նվազագույն ժամկետը 5 օր է։ Բյուջետային հանձնաժողովը որոշում է ընդունում այդ գնահատականների վերաբերյալ, որը պետք է բոլոր պատգամավորներին տրամադրվի երկրորդ ընթերցման մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ։

Երկրորդ ընթերցում։ Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի և դրա վերաբերյալ բյուջետային հանձնաժողովի որոշման շուրջ որում ներկայացված են փոփոխություններ կամ այլ առաջարկություններ մանրամասն քննարկում է ծավալվում։ Ներկայացված փոփոխությունների կամ այլ առաջարկների ամփոփագիրը տրամադրվում է բոլոր պատգամավորներին և առաջարկողին:

Երրորդ ընթերցում: Անցկացվում է եզրափակիչ քննարկում, որի ժամանակ կարող են առաջարկվել միայն օրենսդրական տեխնիկական սխալների, քերականական սխալների, գրավոր կամ տպագրական սխալների ուղղումներ կամ ներկայացված փոփոխություններից տրամաբանորեն բխող ճշգրտումներ։ Կարող է ներկայացվել երկրորդ ընթերցումը կրկնելու առաջարկ։

Բյուջեի կատարողականը ամբողջ ֆինանսական տարվա ընթացքում վերահսկվում է ֆինանսների նախարարության կողմից, նախարարությունը նաև մշտապես գնահատում է պետական բյուջեի դրամական հոսքերը և առաջին և երրորդ եռամսյակների ավարտից հետո այդ մասին տեղեկատվություն է ներկայացնում կառավարություն, որպեսզի նախարաների կաբինետը այն մինչև օրացուցային եռամսյակի ավարտին հաջորդող ամսվա վերջը ներկայացնի Պատգամավորների պալատի Բյուջետային հանձնաժողովին: Կառավարությունը բյուջեի կատարման համար պատասխանատու է Պատգամավորների պալատին: Կառավարությունը կիսամյակի ավարտից հետո Պատգամավորների պալատին ներկայացնում է տնտեսության զարգացումը և պետական բյուջեի կատարումը գնահատող զեկույց/հաշվետվություն (միջնաժամկետ վերանայում)։ Զեկույցը ներառում է նաև տարածքային բյուջեների կատարման, պետական ֆինանսական ակտիվների զարգացման և ներկա վիճակի, պետական երաշխիքների և պետական պարտքի գնահատականը։ Հարկաբյուջետային Ֆինանսական տարվան հաջորդող տարում Ֆինանսների նախարարությունը պատասխանատու է աշխատանքների համակարգման և կառավարության վերջնական հաշվետվության նախագծի վերջնական մշակման համար: Հաջորդող տարում Ֆինանսների նախարարությունը պարտավոր է համակարգել աշխատանքները և վերջնականապես մշակել Պետական վերջնական հաշվետվության նախագիծը։ Սա համապարփակ փաստաթուղթ է, որը ներառում է բյուջեի կատարման տեղեկատվություն և մեկնաբանություն, ներառյալ մակրոտնտեսական տեղեկատվությունը և զարգացումը, պետական պարտքի հետ կապված իրավիճակը, եկամուտների և ծախսերի վերջնական չափերը և բոլոր բյուջետային միավորների տնտեսական ցուցանիշների աղյուսակները: Կառավարությունը պետք է առաջարկը Պատգամավորների պալատ ներկայացնի մինչև ապրիլի վերջ՝ գերատեսչությունների կառավարիչները նախ համապատասխան հանձնաժողովին են ներկայացնում իրենց գերատեսչության վերջնական հաշվետվությունները, վերջում Պատգամավորների պալատը քննարկում և հաստատում է վերջնական Պետական հաշվետվությունը:

This site is registered on wpml.org as a development site.