2023 թվականին կրթության և գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը պլանավորվել է հատկացնել 208․1 մլրդ դրամ, որը սեպտեմբերի դրությամբ ճշգրտման արդյունքում նվազել է 9.1 մրդ դրամով և կազմել 199.0 մլրդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 7․7 տոկոսը։ Նկատենք, որ երրորդ եռամսյակի դրությամբ ծախսվել է 112․3 մլրդ դրամ կամ տարեկան ճշգրտված բյուջեի 56.4 տոկոսը։
Ոլորտային ծրագրերից ամենախոշորը «Հանրակրթության ծրագիր»-ն է, որի ֆինանսավորումը կազմում է 120․6 մլրդ դրամ կամ կրթութական և գիտական ծրագրերի բյուջեի 60.6 տոկոսը, հաջորդում են «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր» և «Ապահով դպրոց» ծրագրերը՝ համապատասխանաբար 29․8 և 16․2 մլրդ դրամ ֆինանսավորմամբ։
Նախորդ տարվա փաստացի ցուցանիշների նկատմամբ կրթութական և գիտական ծրագրերի ֆինանսավորման մակարդակն աճել է ավելի քան 27.7 տոկոսով կամ 45.2 մլրդ դրամով։ Վերջինս մեծապես պայմանավորված է հետևյալ միջոցառումներին ուղղվող ռեսուրսների ծավալների աճով․
- Մոդուլային տիպի մանկապարտեզների շենքային ապահովում (+7.5 մլրդ դրամ),
 - Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինում ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծում (+4.2 մլրդ դրամ),
 - Տարրական ընդհանուր հանրակրթություն (+3.2 մլրդ դրամ),
 - Կրթական օբյեկտների շենքային ապահովվածության բարելավում (+3.1 մլրդ դրամ),
 - Ատեստավորման նոր համակարգի ներդրում ուղղված ուսուցիչների որակի բարձրացմանը» (+2.9 մլրդ դրամ),
 - Գիտական և գիտատեխնիկական պայմանագրային (թեմատիկ) հետազոտություններ հանրակրթություն (+2.6 մլրդ դրամ),
 - Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում կապիտալ ներդրումներ հանրակրթական ուսումնական հաստատություններում (+2.6 մլրդ դրամ),
 - Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների և կրթահամալիրներ մոդուլային շենքերի կառուցում (+2.1 մլրդ դրամ),
 - Սոցիալական որոշ խմբերի 5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովում (+1.6 մլրդ դրամ),
 - Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ (+1.6 մլրդ դրամ),
 - Հիմնական ընդհանուր հանրակրթություն (+1.5 մլրդ դրամ)։
 
Կրթության և գիտության ոլորտի պետական ծրագրերը, մլն դրամ
| Ծրագիր | 2022
 փաստացի  | 
2023
 ճշգրտված պլան  | 
2023/2022 | |
| մլն դրամ | տոկոս | |||
| Հանրակրթության ծրագիր | 103,305.7 | 120,644.0 | 17,338.2 | 16.8 | 
| Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագիր | 22,154.0 | 29,833.4 | 7,679.3 | 34.7 | 
| Ապահով դպրոց | 10,511.5 | 16,181.6 | 5,670.1 | 53.9 | 
| Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն | 10,814.2 | 14,049.5 | 3,235.2 | 29.9 | 
| Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր | 12,373.5 | 13,800.1 | 1,426.6 | 11.5 | 
| Կրթության որակի ապահովում | 3,995.4 | 8,676.5 | 4,681.1 | 117.2 | 
| Արտադպրոցական դաստիարակության ծրագիր | 4,226.7 | 4,507.5 | 280.8 | 6.6 | 
| Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում | 2,755.0 | 4,272.0 | 1,517.0 | 55.1 | 
| Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառի պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ | 1,817.7 | 2,072.5 | 254.7 | 14.0 | 
| Կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում | 690.5 | 803.6 | 113.1 | 16.4 | 
| Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում | 805.0 | 345.3 | (459.7) | (57.1) | 
| Ընդամենը | 173,449.4 | 215,185.9 | 41,736.5 | 24.1 | 

                            
                            
                    
                    
                    