Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի հովանու ներքո իրականացվել է ՔՀԿ-ների կողմից բյուջետային տեղեկատվության իրազեկության, կարիքների և օգտագործման ելակետային գնահատում: Գնահատման հիմնական նպատակն էր.
● Ուսումնասիրել և գնահատել ՔՀԿ-ների իրազեկությունը, կարիքները և կարողությունները՝ իրականացնելու պետական և տեղական ինքնակառավարման բյուջեների մշտադիտարկում (մոնիտորինգ) և վերլուծություն, ներառյալ պարզեցված (քաղաքացու) բյուջետավորումը,
● Ուսումնասիրել և գնահատել ՔՀԿ-ների իրազեկությունը, կարիքները և կարողությունները բյուջետային գործընթացի ընթացքում մասնակցային բյուջետավորման և շահերի պաշտպանության ոլորտում,
● Տրամադրել խորաթափանցություն ՔՀԿ-ների իրազեկության, կարիքների և կարողությունների վերաբերյալ՝ ծրագրին տեղեկացնելու առկա բացերի և խնդիրների մասին, որոնց վրա պետք է կենտրոնանալ ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված միջամտություններ մշակելիս:
● Տրամադրել ելակետային տվյալներ ՔՀԿ-ների իրազեկության, կարիքների և կարողությունների վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել ծրագրի արդյունավետությունը չափելու համար (նման գնահատում նախատեսված է ծրագրի ավարտին):
Հետևաբար, 2023 թվականի մարտ-մայիս ժամանակահատվածում իրականացվել է ելակետային գնահատում, որի մեջ մտնում է մի շարք գործիքներ՝ առցանց հարցում, ֆոկուս խմբային քննարկումներ և հիմնական շահագրգիռ կողմերի անհատական հարցազրույցներ: Այս զեկույցը ներկայացնում է գնահատման արդյունքում բխող մեթոդաբանությունը, բացահայտումները, եզրակացությունները և առաջարկությունները: