Կարինե Հարությունյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է և դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնում: Տնտեսական զարգացման և հետազոտությունների Կենտրոնի աշխատանքներում Կարինե Հարությունյանը ընդգրկված է եղել հիմնադրման օրվանից` իրականացնելով ինչպես փորձագիտական, այնպես էլ առանձին ծրագրերի կառավարման աշխատանքներ: 2004-ից հանդիսանում է Կենտրոնի Խորհրդի անդամ, իսկ 2012-ից իրականացնում է նաև Կենտրոնի գործադիր տնօրենի պարտականությունները: 1998-2004-ին աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Մակրոտնտեսական վարչությունում: 2007-2016 թվականներին խորհրդատվական ծառայություններ է մատուցել ՀՀ Ֆինանսների նախարարության Ուսուցման կենտրոնում:
Կարինե Հարությունյանը մասնագիտացած է սոցիալ-տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների ոլորտում: Ունի ավելի քան 24 տարվա փորձ։ Որպես փորձագետ և խորհրդատու ներգրավված է եղել ԵՄ, ԳՄՀԸ (GIZ), ՄԱԶԾ, ԱԶԲ, ՀԲ և այլ միջազգային կազմակերպությունների ավելի քան 60 հետազոտական և խորհրդատվական ծրագրերում՝ իրականացված թե Կենտրոնի կողմից և թե այլ կառույցների։
Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հանրային ֆինանսների կառավարման, ծրագրային բյուջետավորման, հանրային քաղաքականությունների և ծրագրեի մոնիտորինգի և գնահատման (ՄԳ) ոլորտները։ Նա ակտիվորեն ներգրավված է այս ոլորտների՝ կենտրոնական մակարդակում իրականացվող բարեփոխումներին։