Լիլիթ Հակոբյան

Լիլիթ Հակոբյանը տնտեսագիտության թեկնածու է, ունի ավելի քան 10 տարվա սոցիալ-տնտեսական հետազոտությունների և քաղաքականությունների վերլուծության և 5 տարվա հանրային ֆինանսների կառավարման (մասնավորապես Ծրագրային բյուջետավորման)՝ գործնական և ակադեմիական փորձ։
2013 թվականից ի վեր աշխաում է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնում (EDRC), միաժամանակ 2018 թվականից ի վեր դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնում։
Լիլիթ Հակոբյանը 2018-2022 թվականների ընթացքում մասնակցել է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող Ծրագրային բյուջետավորման ռազմավարության ամբողջական ներդրման աջակցությանն ուղղված ծրագրերին, որոնց շրջանակներում մասնակցել է բյուջետային ծրագրերի կառուցվածքի և բովանդակության վերանայման, բյուջետավորման նոր մոտեցումների ներկայացման, ինչպես նաև բյուջետային գործընթացում ներգրավված պետական համակարգի աշխատակիցների կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումներին:
Լիլիթ Հակոբյանն ունի թե պետական և թե հասարակական ոլորտի մասնագետների կարողությունների բարելավման դասընթացների մշակման և իրականացման ավելի քան հինգ տարվա փորձ: