Հարց 1. Ի՞նչ է իրենից ներկայացնում սույն էլեկտրոնային ուսուցման հարթակի նպատակը

Պատասխան 1. Այս էլեկտրոնային ուսուցման հարթակը ստեղծվել և գործարկվում է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։ Հարթակը ՔՀԿ-ների, երիտասարդների և քաղաքացիների համար այլընտրանքային կրթության գործիք է, որը հնարավորություն է տալիս նրանց ստանալ ոչ ֆորմալ կրթություն բյուջետային գործընթացի վերաբերյալ, այդ թվում սովորել կարդալ բյուջեն, իրականացնել բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն, բյուջետային գործընթացի շահերի պաշտպանություն, զարգացնել ՔՀԿ-ների ներքին կարողությունները և հարակից հմտությունները, ինչպես նաև այլ օգտակար գիտելիքներ և հմտություններ։

Հարց 2. Ո՞ր կառույցն է գործարկում Հարթակը

Պատասխան 2. Հարթակը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության օժանդակությամբ՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ։

Հարց 4. Ի՞նչ է անձնական հաշիվը և ինչպե՞ս կարող եմ այն ունենալ

Պատասխան 4․ Անձնական հաշիվը Հարթակի պատասխանատուները բացում են ուսումնական մոդուլների մասնակիցների համար։ Անձնական հաշիվը օգտատիրոջ անձնական էջն է։ Օգտատերը ունենում է իր համար ստեղված Օգտագործողի անվանում և գաղտնաբառը, որը փոխանցման ենթակա չէ երրորդ անձանց։ Մուտք գործելով իր անձնական հաշիվ, օգտատերը հնարավորություն է ունենում օգտվել Հարթակի բոլոր հնարավորություններից, տեղադրված դասախոսական և ուսումնական բնույթի այլ նյութերից, ներկայացումներից, տեսադասերից, անցնել գիտելիքի ստուգմանն ուղղված հարցաշարեր։

Հարց 5. Կարո՞ղ եմ այլ անձանց տրամադրել Հարթակի նյութերը

Պատասխան 5․ Ոչ։ Հարթակում ներառված ցանկացած տեսակի նյութ՝ ներառյալ լուսանկարները, տեսադասերը, ներկայացումները, տեքստային նյութերը, հարցաշարերը (այսուհետ՝ Նյութ) անձնական հաշիվ ունեցող անձանց բացառիկ օգտագործման համար է։ Արգելվում է տարածել Հարթակում ներառված ցանկացած Նյութ այն անձանց շրջանակներում, ովքեր չունեն այս բաժին մուտք գործելու թույլտվություն իրենց անձնական հաշվից։