Սույն էլեկտրոնային ուսուցման հարթակը ստեղծվել և գործարկվում է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։ Հարթակը այլընտրանքային կրթության գործիք է, որը հնարավորություն է տալիս տարբեր շահառուների ստանալ ոչ ֆորմալ կրթություն՝ իրենց հետաքրքրության ոլորտներում, ինչպես օրինակ՝ բյուջեների ընթերցում, բյուջեների մոնիթորինգի իրականացման գործիքներ, բյուջեների վերլուծություն, բյուջետային գործընթացի շահերի պաշտպանության ռազմավարություն, ՔՀԿ-ների ներքին կարողությունների զարգացում և հարակից հմտությունների ուժեղացում և այլն։