Գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորումը 2023 թվականին

2023-12-05 09:27

2023 թվականի պետական բյուջեում գյուղատնտեսական ծրագրերը 6-ն են, որոնց ընդհանուր պլանավորվել է հատկացնել 38.1 մլրդ դրամ ֆինանսավորում կամ ընդհանուր բյուջետային ծախսերի մոտ 1․5 տոկոսը: Այդ ծրագրերն են՝

  • Գյուղատնտեսության խթանման ծրագիրը,
  • Գյուղատնտեսության արդիականացման ծրագիրը,
  • Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն,
  • Գյուղական ենթակառուցվածքների վերականգնում և զարգացում,
  • Անասնաբուժական ծառայություններ,
  • Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն:

2023 թվականի սեպտեմբերի դրությամբ գյուղատնտեսական ծրագրերի տարեկան ճշգրտված բյուջեն կրճատվել է մոտ 2.1 մլրդ դրամով և կազմել  36.0 մլդ դրամ, որի 76.7 տոկոսն արդեն իսկ ծախսվել է։ Ֆինանսավորման կրճատումը մեծամասամբ պայմանավորված է «Գյուղատնտեսության խթանման ծրագրի» «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն» (3.5 մլրդ դրամ) և «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը (կոնսոլիդացիային) աջակցություն» (1.3 մլրդ դրամ) միջոցառումների չիրականացմամբ։ Միաժամանակ, էապես աճել է «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման նպատակով փոխհատուցման տրամադրում» և «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառումներին ուղղվող ֆինանսավորումը, համապատասխանաբար մոտ 1.8 և 1.0 մլրդ դրամով։

Գյուղատնտեսական ծրագրերի ճշգրտված բյուջեի գերակշիռ մասը՝ 77 տոկոսը, ուղղվում է «Գյուղատնտեսության խթանման ծրագրի» (15.1 մլրդ դրամ) և «Գյուղատնտեսության արդիականացման ծրագրի» (12.6 մլրդ դրամ) իրականացմանը։ Հարկ է նշել, որ ոլորտի խոշոր ֆինանսավորում ստացող ուղղությունները մեծամասամբ գյուղատնտեսության զարգացման աջակցության միջոցառումներ են, հիմնականում այդ նպատակներով տրամադրվող վարկերի սուբսիդավորման կամ ծախսերի փոխհատուցումների տեսքով։

1 մլրդ դրամը գերազանցող գյուղատնտեսական միջոցառումները

 

This site is registered on wpml.org as a development site.