Սույն թվականի մարտի 22-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ ԻՀԱ) նախագահ, ԵՄ աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի (այսուհետ Ծրագիր) ղեկավար Կարեն Զադոյանը չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (այսուհետ ԱԳՈՐԱ) Պրահայում գտնվող գրասենյակում աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԳՈՐԱ-ի տնօրեն Կրիստինա Ֆանտովայի, տնօրենի տեղակալ, Ծրագրի չեխական կողմի պատասխանատու Վոյտեկ Չերնիի, Ծրագրի չեխական փորձագետ Յանա Ստեհնովայի և ԱԳՈՐԱ-ի կրթական ծրագրերի պատասխանատու Մոնիկա Դուրաջովայի հետ:
Աշխատանքային հանդիպման առաջին հատվածի ընթացքում մասնակիցները քննարկել են Ծրագրի շրջանակներում ԱԳՈՐԱ-ի փորձագետների կողմից իրականացվելիք գործողությունները, այդ թվում այս փուլում բյուջետային տեղեկատվության ու բյուջետային մասնակցության հետ կապված ԵՄ և Չեխիայի փորձի ուսումնասիրման հետ կապված հարցերը:
Հանդիպման երկրորդ հատվածում ԻՀԱ-ի և ԱԳՈՐԱ-ի ղեկավարները քննարկել են գործընկերության զարգացման առաջնահերթությունները և դրանց իրականացման նոր հնարավորությունները: