Յանա Ստեհնովան ներկայումս Պրահայի Պետական կառավարման ինստիտուտի «Հանրային կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնակից է։ Նա մագիստրոսի կոչում է ստացել Պրահայի Տնտեսագիտական համալսարանից՝ միջազգային քաղաքականություն և դիվանագիտություն մասնագիտացումով, ինչպես նաև լրացուցիչ աստիճան լոբբիստական և հանրային կառավարման բնագավառում:
Յանան հարուստ փորձ ունի հակակոռուպցիոն, հարկաբյուջետային և բյուջետային թափանցիկության և բաց կառավարման ոլորտներում, որը ձեռք է բերել աշխատելով Չեխիայի Հանրապետության Թրանսփարենսի Ինթերնեշնլ, «Ագորա Սենթրլ Յուրոփ», Չեխայի ASTRA ասոցիացիայում, և Integria կազմակերպությունում։ Նրա փորձը ընդգրկում է տարբեր ոլորտներ, այդ թվում՝ ժողովրդավարացում և օրենքի գերակայություն, անդրազգային համագործակցություն, լավ կառավարում, բաց կառավարում, քաղաքական ֆինանսավորում և քարոզարշավների ֆինանսավորում: