Հովհաննես Ավետիսյան

Հանրային քաղաքականությունների և հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է:
Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։
Սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ինչպես նաև Ջորջիայի պետական և Հարվարդի համալսարաններում։
Աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես Երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի ղեկավար, ինչպես նաև` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում որպես ներդրումային քաղաքականության վարչության պետ։
Եղել է Միավորված ազգերի կազմակերպության Ֆինանսական կառավարման և ծախսերի հաշվառման ազգային փորձագետ, Եվրոպական միության պատվիրակության ավագ փորձագետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ նախագծերի համակարգմանը» ծրագիր Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ) Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ։

Ելենա Մանուկյան

Ելենա Մանուկյանը տնտեսագիտության թեկնածու է և դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

Տնտեսական զարգացման և հետազոտությունների Կենտրոնի աշխատանքներում ընդգրկված է եղել հիմնադրման օրվանից և հանդիսանում է Կենտրոնի Խորհրդի անդամ։

Աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Մակրոտնտեսական վերլուծությունների վարչությունում:

Ելենա Մանուկյանի մասնագիտական կարիերայի ուշագրավ մաս է հանդիսանում տվյալների վերլուծաբանի իր փորձը: Նա հանդիսացել է ՏԶՀԿ-ի կողմից մշակված և իրականացված մի շարք լայնածավալ, ՀՀ և մարզային մակարդակով ներկայացուցչական հետազոտությունների վիճակագիր և տվյալագետ:

Բացի այդ, նա ստանձնել և իրականացրել է բազմաթիվ միջազգային խորհրդատվական առաջադրանքներ՝ միջազգային առևտրի վերլուծությունների, արտահանման վրա հիմնված աճի ռազմավարության մշակման, գների և մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունների, հանրային ծրագրերի արտաքին գնահատման և այլ թեմաներով՝ համագործակցելով այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Գերմանիայի միազգային համագործակցության ընկերությունը, Ասիական զարգացման բանկը և այլն:

Բելա Գևորգյան

Բելա Գևորգյանը պետական ֆինանսների կառավարման փորձագետ է և մասնագիտացած է ծրագրային բյուջետավորման խնդիրներում: Սկսած 2007թ. աշխատել է ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերում, որոնք ներառել են թե’ մեթոդաբանական աշխատանքներ, և թե’ պետական մարմինների հետ համապատասխան մեթոդաբանության ներդրմանն ուղղղված աշխատանքներ: Նա բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում ունի:
Վերջին 15 տարիների ընթացքւոմ մասնակցել է պետական ֆինանսների համակարգի զարգացմանն ու բարեփոխման ուղղված աշխատանքներին, մասնավորապես` ծրագրային բյուջետավորման տարածում, ֆիդուցիար կառավարման համակարգ, ԿՖԿՏՀ և այլն:

Յանա Ստեհնովա

Յանա Ստեհնովան ներկայումս Պրահայի Պետական կառավարման ինստիտուտի «Հանրային կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնակից է։ Մագիստրոսի կոչում է ստացել Պրահայի Տնտեսագիտական համալսարանից՝ միջազգային քաղաքականություն և դիվանագիտություն մասնագիտացումով, ինչպես նաև լրացուցիչ աստիճան լոբբիստական և հանրային կառավարման բնագավառում:

Յանան հարուստ փորձ ունի հակակոռուպցիոն, հարկաբյուջետային և բյուջետային թափանցիկության և բաց կառավարման ոլորտներում, որը ձեռք է բերել աշխատելով Չեխիայի Հանրապետության Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպությունում, «Ագորա Սենթրլ Յուրոփ»,  Չեխիայի ASTRA ասոցիացիայում, և Integria կազմակերպությունում։ Նրա փորձը ընդգրկումում է տարբեր ոլորտներ, այդ թվում՝ ժողովրդավարացում և օրենքի գերակայություն, անդրազգային համագործակցություն, լավ կառավարում, բաց կառավարում, քաղաքական ֆինանսավորում և քարոզարշավների ֆինանսավորում:

Արեգ Թադևոսյան

Քաղաքացիական կրթության, հանրային քաղաքականությունների և շահերի պաշտպանության հարցերով փորձագետ է:
Հանդիսանում է «Միջմշակութային Ուսումնասիրություններ և Զարգացում» ՀԿ-ի նախագահը:
Ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը, ինչպես նաև նույն ֆակուլտետի ասպիրանտուրան: Կենսաբանական գիտությունների թեկնածու է: Հեղինակել և համահեղինակել է բազմաթիվ հոդվածներ, ուսուցողական ձեռնարկներ և հետազոտական աշխատանքներ երիտասարդական աշխատանքի, քաղաքացիական կրթության, շահերի պշատպանության, ոչ ֆորմալ ուսուցման, անհատական զարգացման և միջմշակութային ուսուցման ոլորտներում:
1993թ.-ից մինչ օրս աշխատում է որպես քաղաքացիական կրթության, շահերի պաշտպանության և երիտասարդական աշխատանքի հարցերով մասնագետ, ուսուցանող, հետազոտող և խորհրդատու՝ տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական կառույցների համար:
Մասնակցել է հանրային քաղաքականությունների, մասնավորապես ՀՀ երիտասարդական քաղաքականության մշակման և զարգացման գրեթե բոլոր հիմնական ծրագրերին, իրականացրել է Եվրախորհրդի մի շարք տարածաշրջանային հետազոտություններ: