ՔՀԿ-ների, երիտասարդ մասնագետների և քաղաքացիների կարողությունների զարգացման պլան և նրանց կարողությունների փոփոխությունը գնահատելու և հետևելու գործիք

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում առանձնահատուկ տեղ է հատկացված ՔՀԿ-ների և երիտասարդ մասնագետների բյուջետային վերլուծությունների, բյուջետային ոլորտի հանրային քաղաքականությունների վերաբերյալ շահերի պաշտպանության իրականացման և ՔՀԿ-ների կարիքահեն հարակից կարողությունների զարգացմանը։  
ՔՀԿ-ների կարողությունների զարգացման պլանը բաղկացած է 3 հիմնական փոխկապակցված բաժիններից․ (1) Պետական բյուջե, բյուջեների վերլուծություն և մոնիտորինգ; (2) Բյուջետային գործընթացի շահերի պաշտպանության (ՇՊ) գործիքները; (3) Բյուջետային գործընթացի ՇՊ-ի իրականացման նպատակով ՔՀԿ-ների կարիքահեն հարակից հմտությունները։
ՔՀԿ-ների կարողությունների զարգացումը ստուգող գործիքը մշակվել է հիմնվելով ՔՀԿների կարողությունների զարգացման պլանի և դրա մեթոդոլոգիայի վրա։ Այս գործիքը օգնելու է գնահատել Զարգացման պլանի վերը նշված երեք բաժիններով շահառուների կարողությունների զարգացման և հմտությունների փոփոխման ընթացքը և ստացված վերջնարդյունքը, որը հնարավորություն կտա գնահատել՝ թե որքանո՞վ են իրականում Ծրագրի շրջանակներում իրականացված կրթական բաղադրիչները նպաստել ՔՀԿ-ների, երիտասարդ մասնագետների և քաղաքացիների կարողությունների և հմտությունների զարգացմանը։