Հարց 5. Կարո՞ղ եմ այլ անձանց տրամադրել Հարթակի նյութերը

Պատասխան 5 Ոչ։ Հարթակում ներառված ցանկացած տեսակի նյութ՝ ներառյալ լուսանկարները, տեսադասերը, ներկայացումները, տեքստային նյութերը, հարցաշարերը (այսուհետ՝ Նյութ) անձնական հաշիվ ունեցող անձանց բացառիկ օգտագործման համար է։ Արգելվում է տարածել Հարթակում ներառված ցանկացած Նյութ այն անձանց շրջանակներում, ովքեր չունեն այս բաժին մուտք գործելու թույլտվություն իրենց անձնական հաշվից։