Ելենա Մանուկյանը տնտեսագիտության թեկնածու է և դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
Տնտեսական զարգացման և հետազոտությունների Կենտրոնի աշխատանքներում ընդգրկված է եղել հիմնադրման օրվանից և հանդիսանում է Կենտրոնի Խորհրդի անդամ։
Աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Մակրոտնտեսական վերլուծությունների վարչությունում:
Ելենա Մանուկյանի մասնագիտական կարիերայի ուշագրավ մաս է հանդիսանում տվյալների վերլուծաբանի իր փորձը: Նա հանդիսացել է ՏԶՀԿ-ի կողմից մշակված և իրականացված մի շարք լայնածավալ, ՀՀ և մարզային մակարդակով ներկայացուցչական հետազոտությունների վիճակագիր և տվյալագետ:
Բացի այդ, նա ստանձնել և իրականացրել է բազմաթիվ միջազգային խորհրդատվական առաջադրանքներ՝ միջազգային առևտրի վերլուծությունների, արտահանման վրա հիմնված աճի ռազմավարության մշակման, գների և մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունների, հանրային ծրագրերի արտաքին գնահատման և այլ թեմաներով՝ համագործակցելով այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Գերմանիայի միազգային համագործակցության ընկերությունը, Ասիական զարգացման բանկը և այլն: