Արեգ Թադևոսյան

Քաղաքացիական կրթության, հանրային քաղաքականությունների և շահերի պաշտպանության հարցերով փորձագետ է:
Հանդիսանում է «Միջմշակութային Ուսումնասիրություններ և Զարգացում» ՀԿ-ի նախագահը:
Ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը, ինչպես նաև նույն ֆակուլտետի ասպիրանտուրան: Կենսաբանական գիտությունների թեկնածու է: Հեղինակել և համահեղինակել է բազմաթիվ հոդվածներ, ուսուցողական ձեռնարկներ և հետազոտական աշխատանքներ երիտասարդական աշխատանքի, քաղաքացիական կրթության, շահերի պշատպանության, ոչ ֆորմալ ուսուցման, անհատական զարգացման և միջմշակութային ուսուցման ոլորտներում:
1993թ.-ից մինչ օրս աշխատում է որպես քաղաքացիական կրթության, շահերի պաշտպանության և երիտասարդական աշխատանքի հարցերով մասնագետ, ուսուցանող, հետազոտող և խորհրդատու՝ տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական կառույցների համար:
Մասնակցել է հանրային քաղաքականությունների, մասնավորապես ՀՀ երիտասարդական քաղաքականության մշակման և զարգացման գրեթե բոլոր հիմնական ծրագրերին, իրականացրել է Եվրախորհրդի մի շարք տարածաշրջանային հետազոտություններ: