2023 թվականի պլանային ցուցանիշների համաձայն 68․9 մլրդ դրամ ուղղվելու է արդարադատություն և դատական գործունեություն ոլոտի ֆինանսավորմանը։ Սեպտեմբերի դրությամբ ճշգրտման արդյունքում ոլորտի ֆինանսավորման մակարդակը աճել է 4․3 մրդ դրամով և կազմել 73.2 մլրդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 2․8 տոկոսը։ Ընդ որում, երրորդ եռամսյակի դրությամբ ծախսվել է 44․3 մլրդ դրամ կամ տարեկան ճշգրտված բյուջեի 60.6 տոկոսը։
Ճշգրտված բյուջեի աճի 96.3 տոկոսը պայմանավորված է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության համապատասխանաբար «Քրեական գործերով վարույթի իրականացում» (2.8 մլրդ դրամ) և «Քրեական հետապնդման, դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ծառայությունների տրամադրում» (1.3 մլրդ դրամ) միջոցառումների ֆինանսավորումների ավելացմամբ։
Արդարադատություն և դատական գործունեության ոլորտի բյուջետային ծրագրերն իրականացվում են 8 գերատեսչությունների կողմից: Ֆինանսական ռեսուրսների 35.2 տոկոսը կամ 25.8 մլրդ դրամ տնօրինում է ՀՀ արդարադատության նախարարությունը, 23․5 տոկոսը կամ 17․2 մլրդ դրամ՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ 21․6 տոկոսը կամ 15․8 մլրդ դրամ՝ ՀՀ քննչական կոմիտեն։
Իրականացվող ծրագրերի մեծ մասը ուղղված են ոլորտային համապատասխան մարմինների պահպանմանը։
Արդարադատություն և դատական գործունեություն ոլորտի ֆինանսավորումն ըստ գերատեսչությունների, մլն դրամ